Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ցանկություն է հայտնել հավաքական վերադարձնել թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Այսօր խոսել եմ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Չեմ կարող ասել ինչ, բայց խոսել եմ։ Պատրաստվում եմ գնալ Իտալիա ու դեմ առ դեմ խոսել Հենրիխի հետ։ Կփորձեմ նրան վերադարձնել։ Առայժմ չգիտեմ նրա տեսակետն այդ հարցի շուրջ», – Եղիշե Մելիքյանը՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում անցկացրել է 95 հանդիպում և դարձել 32 գոլի հեղինակ, ինչը նրան դարձնում է հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու։