Նոր գլխացավանք Պեպ Գվարդիոլայի համար․ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը ծնկի վնասվածք է ստացել Եգիպտոսի ազգային հավաքականի կազմում մարզման ժամանակ և բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ դերբին, հայտնում է «Քաղաքայինների» մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում Մարմոսը Պրեմիեր Լիգայի երեք խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում։

«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա սեպտեմբերի 14-ին «Էթիհադ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին։