Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է ռասիզմի մասին:
«Մենք միշտ չէ, որ դա անմիջապես լսում ենք։ Դա իսկապես հիասթափեցնող է։ Մինչև իրավիճակը չփոխվի և իշխանությունները չձեռնարկեն անհրաժեշտ միջոցները, կարծում եմ՝ մենք՝ ազդեցիկ ֆուտբոլիստներս, պետք է շարունակենք խոսել դրա մասին։
Չնայած դա մի բան է, որի մասին մենք նույնիսկ չպետք է խոսենք. որովհետև ես կարծում էի, որ 2025 թվականին մենք կարող ենք ազատվել նման բաներից։ Բայց դա դեռ տեղի է ունենում, և մենք միշտ կունենանք ուժ պայքարելու նման վարքագծի դեմ», – Մբապպեի խոսքերն է մեջբերում RTL-ը։