«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը խոսել է թիմի ընթացիկ մրցաշրջանի նպատակների մասին:
«Բլաուգրանան» անցյալ մրցաշրջանն ավարտեց որպես Լա Լիգայի, Իսպանիայի գավաթի և տեղական Սուպերգավաթի հաղթող, իսկ Չեմպիոնների լիգայում կիսաեզրափակիչ փուլում պարտվեց «Ինտերին»:
«Մենք անցյալ մրցաշրջանում շատ գավաթներ նվաճեցինք, բայց Չեմպիոնների լիգայից դուրս մնալը դառը համ թողեց: Այս անգամ մենք կձգտենք ամեն ինչ հաղթել նույն վերաբերմունքով, նույն համեստությամբ և, ամենակարևորը, նույն աշխատասիրությամբ», – Ֆերմինի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը: