«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Մանուել Ականջին կարիերան շարունակելու բազմաթիվ տարբերակներ ունի:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Մանուել Ականջիի հետ կապ են հաստատել իտալական «Միլանը», գերմանական «Բայերը» և անգլիական «Քրիստալ Փելասը»: Բանակցություններում մինչ այժմ առաջընթաց չի նկատվել։
30-ամյա ֆուտբոլիստը դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Մանուել Ականջիի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։