«Միլանը» դիտարկում է «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին գնելու տարբերակը:
Իտալական ակումբի ղեկավարությունը քննարկել է ֆրանսիացու թեկնածությունը և տեղեկություններ է հավաքում ֆուտբոլիստի ներկայիս իրավիճակի մասին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Ռոսոներիները» արդեն հարցումներ են կատարել 26-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ։
Նախորդ մրցաշրջանում Նկունկուն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 27 խաղ և խփել երեք գոլ։