«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը շաբաթ օրը «Օլդ Թրաֆորդի» դիմաց որոշ ժամանակ անցկացրեց երկրպագուների հետ՝ ինքնագրեր բաժանելով։
Սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որտեղ լսվում է, թե ինչպես են Ամորիմին հարցնում, թե արդյոք նա կցանկանա՞ր ՊՍԺ-ից ձեռք բերել դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային։
Ամորիմը չի լսել երկրպագուի խոսքերը, իսկ երբ հարցը կրկնվել է, նա պարզապես ծիծաղել է։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՊՍԺ-ն պատրաստվում է այս ամռանը վաճառել Ջանլուիջի Դոննարումային՝ պայմանագիրը երկարաձգելու անհաջող բանակցություններից հետո։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի առաջին փուլում կընդունի «Արսենալին»։ Խաղը կկայանա կիրակի՝ օգոստոսի 17-ին։