«Չելսիի» հարձակվողը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

«Չելսիի» հարձակվող Դավիդ Դատրո Ֆոֆանան կարող է շարունակել իր կարիերան Ֆրանսիայի առաջնությունում: Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Նիսը» և «Թուլուզը»: Այս մասին հաղորդում է L’Équipe-ը:

Աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական ակումբները «Չելսիի» հետ քննարկում են տրանսֆերի մանրամասները: «Թուլուզը» պատրաստ է հարձակվողի համար վճարել 4-5 միլիոն եվրո, սակայն ակումբը վստահ չէ, որ կկարողանա բավարարել Ֆոֆանայի աշխատավարձի պահանջները: «Նիսը» ցանկանում է հարձակվողին վարձակալությամբ ձեռք բերել՝ գնելու իրավունքով, սակայն «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է ամբողջությամբ վաճառել կոտդիվուարցուն:

Անցյալ մրցաշրջանում Ֆոֆանան ինը խաղ է անցկացրել թուրքական «Գյոզտեպեի» կազմում՝ խփելով երկու գոլ: Ձմռանը «Չելսին» վաղաժամկետ դադարեցրել է հարձակվողի վարձակալությունը՝ վերադարձնելով նրան լոնդոնյան ակումբ: