«Ռեալը» Ռոդրիգոյին փոխարինող է գտել

Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Բրեդլի Բարկոլան կարող է Լիգա 1-ը տեղափոխել Իսպանիայի առաջնություն, հաղորդում է Defensa Central-ը։ Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, «Ռեալ Մադրիդը» կարող է պայմանագիր կնքել հարձակողական կիսապաշտպանի հետ։

«Լոս Բլանկոսի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հաստատել է Բարկոլայի թեկնածությունը՝ բրազիլացի Ռոդրիգոյին փոխարինելու համար, ով կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմ փոխել։

Նշենք, որ Բրեդլիի գինը 70 միլիոն եվրո է, իսկ ՊՍԺ-ի հետ նրա պայմանագրային պարտավորությունները լրանում են միայն 2028 թվականի ամռանը։ Լիգա 1-ի վերջին խաղարկությունում 22-ամյա թևային հարձակվողը խաղացել է 34 խաղ, խփել 14 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։