Հարձակվող Մոհամեդ Սալահը որոշել է լքել «Լիվերպուլը»։
Football Transfers-ի տվյալներով՝ 33-ամյա եգիպտացին պլանավորում է լքել «Մերսիսայդյան ակումբը» 2026 թվականի ամռանը։
Ամենայն հավանականությամբ, Սալահը մեկ տարի անց կշարունակի իր կարիերան Սաուդյան Արաբիայում։
«Լիվերպուլը» կարող է լավ գումար վաստակել այս տրանսֆերից։ Սալահը շատ տպավորիչ անցկացրեց 2024/2025 մրցաշրջանը։
Բոլոր մրցաշարերում անցկացրած 52 պաշտոնական խաղերում եգիպտոսցին խփել է 34 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։