Մյունխենի «Բավարիան» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Թոթենհեմին»։
Հաշիվը 12-րդ րոպեին բացեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը գրավեց նախկին թիմի դարպասը և չտոնեց գոլը։ 61-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանը, իսկ 74-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Լենարտ Կառլը մեծացրել է հաշվի տարբերությունը։ Վերջնական արդյունքը 80-րդ րոպեին ձևակերպել է բելգիացի կիսապաշտպան Յոնահ Կուսի-Ասարեն։