Ֆրանսիացի աստղային հարձակվող Անտուան Գրիզմանը, որի իրավունքները պատկանում են «Ատլետիկոյին», ունի Մեքսիկայի առաջնությունում հանդես գալու հնարավորություն։ Այս մասին հաղորդում է Record-ը։
Լրագրողների տվյալներով՝ 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Մոնտերեյը»։ Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը խաղում է այս թիմում։
Ակումբը նախնական բանակցություններ է սկսել Անտուանի ներկայացուցիչների հետ։ Գրիզմանը «Ատլետիկոյի» հետ պայմանագրային պարտավորություններով կապված է մինչև 2027 թվականի ամառը։ Ֆրանսիացու շուկայական արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։