Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո, հայտնում է Defensa Central-ը՝ հղում կատարելով RMC Sport-ին։
Ֆրանսիացի լեգենդը, որը մարզչական վերջին աշխատանքը կատարել է «Ռեալում», դեռևս իրեն լիարժեք մարզիչ է զգում և սպասում է առաջարկի։ Լրագրող Ժիլբեր Բրիսուբայի տվյալներով՝ Զիդանի նշանակումը արդեն որոշված է, և նա կփոխարինի Դիդիե Դեշամին։
«Մենք մտերիմ ընկերներ չենք, բայց հարգանքն միշտ կա։ Զիզուն բնական ու սպասելի թեկնածու է», — ասել է Դեշամը։
Զիդանը առանց թիմ է 2021 թվականից։