Բրազիլացի հարձակվող Նեյմարը բարձր է գնահատել Անդրես Ինիեստայի վարպետությունը՝ նրան անվանելով պատմության լավագույն կիսապաշտպանը։ Այս մասին հայտնում է Give Me Sport-ը։
«Անդրես Ինիեստան պատմության լավագույն կիսապաշտպանն է, լավագույնը, որին երբևէ տեսել եմ։ Նա անհավանական որակներ ուներ։ Ինյեստան լեգենդ է, հիանալի մարդ։ Նա նույնիսկ «Ոսկե գնդակի» կարիք չունի», — նշել է Նեյմարը։
Բրազիլացին նաև ընդգծել է, որ Ինիեստան առանձնանում էր յուրահատուկ ոճով. «Նա անհամեմատելի է մյուսների հետ։ Ուներ նրբագեղություն և բացառիկ խաղամակարդակ»։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանը կարիերան ավարտել է 2024 թվականի հոկտեմբերին։ Նրա վերջին ակումբը եղել է ԱՄԷ-ի «Էմիրեյթսը»։ Ինիեստան «Բարսելոնայի» սան է, որի համակարգում անցկացրել է 22 տարի։