«Բարսելոնան» սեպտեմբերի 14-ին կվերադառնա Spotify Camp Nou

«Բարսելոնան» երեկ նոր հայտ ներկայացրեց սեպտեմբերի 14-ին «Կամպ Նոու» մարզադաշտում խաղ անցկացնելու համար, այս մասին գրում է Marca-ն։ Այդ օրը կատալոնական ակումբը կանցկացնի Լա Լիգայի նոր մրցաշրջանի իր առաջին տնային խաղը՝ հյուրընկալելով «Վալենսիային»։

«Բարսելոնան» հասկացավ, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված, սեպտեմբերի 14-ին չի կարողանա հյուրընկալել ցանկալի 62.000  ֆուտբոլասեր։ Այդ պատճառով ակումբը երեկ քաղաքային խորհրդին նոր հայտ ներկայացրեց՝ այդ խաղին 30.000 երկրպագու թույլատրելու լիցենզիա ստանալու համար։ Նույնը վերաբերում է նաև «Խետաֆեի» հետ խաղին, որը կկայանա սեպտեմբերի 21-ին։ Հայտնի է, որ Բարսելոնայի քաղաքապետարանը 30.000 երկրպագուի դեպքում կանաչ լույս կվառի կապտանռնագույն ակումբի առջև, ինչը նշանակում է, որ Spotify Camp Nou ստադիոնն իր դռները երկրպագուների առաջ կբացի սեպտեմբերի 14-ին՝ «Բարսելոնա» – «Վալենսիա» խաղով:

Նախատեսվում է, որ Լա Լիգայի հաջորդ խաղերում մարզադաշտում երկրպագուների թույլատրելի չափը կավելանա մինչև 45.000 հանդիսատեսի, իսկ դեկտեմբերից՝ մինչև 60.000։

Ի դեպ, Football Fans Tour-ն այդ օրերին խմբային տուր է կազմակերպում դեպի Բարսելոնա: Ցանկացողները ներկա կգտնվեն Spotify Camp Nou ստադիոնի բացմանն ու «Բարսելոնա» – «Վալենսիա» խաղին:

Ծանոթացնենք #Camp_Nou_Tour-ի փաթեթին և արժեքին.
🔵🔴 Դարձի՛ր առաջիններից մեկը, ով ներկա կլինի Եվրոպայի ամենամեծ ստադիոնի՝ Spotify Camp Nou-ի բացման խաղին:
🔵🔴 Սեպտեմբերի 12-15՝ խմբային տուր դեպի Բարսելոնա:

#Camp_Nou_Tour փաթեթի արժեքը՝ 900 եվրոյին համարժեք դրամ, որը ներառում է.
🟥 Շենգեն վիզայի աջակցություն:
🟦 Ճանապարհորդական ապահովագրություն:
🟥 Օդանավակայանից դիմավորում և ճանապարհում:
🟦 Բարձրակարգ ավտոբուսներով տրանսֆերներ:
🟥 4* հյուրանոց Բարսելոնայի կենտրոնում՝ նախաճաշով:
🟦 Բարձրակարգ գիդի ուղեկցությամբ քաղաքային տուր Բարսելոնայում:
🟥 Տիբիդաբո-տուր, Սուրբ Սրտի Տաճար և վերև մինչև Հիսուս Քրիստոսի արձան:
🟦 Ֆուտբոլային տուր դեպի «Spotify Camp Nou» ստադիոն, «Բարսելոնայի» թանգարան և Fan-Store:
🟥 Հյուրասիրություն՝ ամենահայտնի ֆուտբոլային փաբում:
🟦 Ամբողջ տուրի ուղեկից՝ Սենիկ Կարա-Պողոսյան:
—————————–
❌ Ուշադիր:
Փաթեթի մեջ ներառված չեն ինքնաթիռի տոմսերը (300€ օգոստոսի 4-ի դրությամբ):
—————————–
⚽️ Ըստ ցանկության` հավելավճարով.
«Բարսելոնա» – «Վալենսիա» խաղի տոմսը:
—————————–
‼️ Էքսկլյուզիվ ապառիկ վճարման տարբերակ, առանց կանխավճարի և առաջին 6 ամիսը՝ 0% տոկոսադրույքով:
—————————–
Ամրագրումների համար.
☎️ 091 43-65-45 կամ 011 211-211:
📍 Մեր հասցեն՝ Մարշալ Բաղրամյան, 60: