Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում բնակվող հայտնի փաստաբան, մեր հայրենակից Էմմա Հակոբյանը նշանակվել է Բարսելոնայի փաստաբանական ասոցիացիայի միջազգային քրեական արդարադատության հանձնաժողովի փոխնախագահ, որը ներառում է ավելի քան 20.000 փաստաբան:
Այս տարի Էմմա Հակոբյանը հաղթող ճանաչվեց Բարսելոնայի պայմանագրային հարցերով զբաղվող լավագույն փաստաբանների մրցույթում, ինչպես նաև դարձավ հայկական սփյուռքի երիտասարդ դեսպանը։
Էմմա Հակոբյանը որակավորված փաստաբան է, ավարտել է Ժիրոնայի համալսարանը (Universitat de Girona)՝ ստանալով մագիստրոսի կոչում և մասնագիտանում է սպորտային էլիտայի ներկայացուցիչների հետ աշխատելու մեջ: Էմման մասնագիտական հարթակում աշխատում է իսպանական Լա Լիգայում և Սեգունդայում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստների հետ:

Էմմա Հակոբյանը արդեն մի քանի տարի արդյունավետ համագործակցում է պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուի անձնական մարզչի հետ, ինչպես նաև մի քանի ֆուտբոլային գործակալությունների փաստաբանն է, ինչպիսին է AB Sports-ի, որն իրականացրեց Իվան Ռակիտիչի տրանսֆերը Սաուդյան Արաբիա:
Ցանկացած ֆուտբոլիստի կամ մարզիկի Բարսելոնա ժամանելուն պես Էմման զբաղվում է բնակարանային պայմանագրերով (գնում կամ վարձակալություն), բանկային գործերով (հաշվի բացում կամ հիփոթեքային հարցեր) և հետագայում մնում նրանց մշտական փաստաբանը, ով հասկանում է ֆուտբոլիստի բոլոր գործերից։
Էմմա Հակոբյանը կատարյալ տիրապետում է իսպաներեն, կատալաներեն, անգլերեն, ֆրանսերեն և հայերեն լեզուներին։ Բացի այդ, կարողանում եմ զրույց վարել ռուսերենով։ Նա Իսպանիայի քաղաքացիություն ստանալու մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է։
Էմմա Հակոբյանը պատրաստ է պաշտպանել Հայաստանում և արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների և մարզիկների իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից: Ցանկացած հարցերի համար կարող եք զանգահարել Հայաստանում նրա ներկայացուցիչ Սենիկ Կարա-Պողոսյանին, հեռախոս՝ +374 91 43-65-45 (Mobile, WhatsApp, Viber, Telegram):
