«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը կտեղափոխվի «Ժիրոնա»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Վիտոր Ռեյսը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Ժիրոնայում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բրազիլացի ֆուտբոլիստը օգոստոսի 6-ին կմեկնի Կատալոնիա` բուժզննում անցնելու Լա լիգան ներկայացնող ակումբի համար։

19-ամյա Ռեյսը 2025 թ. հունվարին է համալրել «Քաղաքայինների» կազմը, մասնակցել 4 հանդիպման։

Հիշեցնենք, որ «Ժիրոնայի» բաժնետոմսերի 47 տոկոսը պատկանում է City Football Group-ին։ Ընկերությունը նաև «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերն է։