«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել Ռոդրիի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» թիմի կիսապաշտպան Ռոդրիին նոր պայմանագիր կառաջարկի։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրը կգործի մինչև 2029 թվականի ամառը։

Ռոդրին կարող է դառնալ անգլիական թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ հարձակվող Էրլինգ Հոլանդից հետո։

29-ամյա Ռոդրին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նրա ներկայիս պայմանագիրը լրանում է 2027 թվականին։

Իսպանացի պաշտպանական կիսապաշտպանը բաց է թողել գրեթե ամբողջ նախորդ մրցաշրջանը՝ խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։