«Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Լուկա Յովիչը, ով այս ամռանը «Միլանից» հեռանալուց հետո դարձավ ազատ գործակալ, միացել է հունական ԱԵԿ-ին:
Հունական ակումբը պաշտոնապես հաստատել է 27-ամյա սերբի տրանսֆերը։ Ֆուտբոլիստի պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Յովիչը նախորդ մրցաշրջանում «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղերում խփել է 4 գոլ։