«Մարսելի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է կարիերան շարունակել «Ալ-Նասրում»։
23-ամյա անգլիացուն ցանկանում է ձեռք բերել նրա նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն, հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ Գրինվուդի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»։
Անցած մրցաշրջանում Գրինվուդը Լիգա 1-ում «Մարսելի» կազմում խփել է 21 գոլ և կիսել առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսը ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեի հետ միասին։