Սենիկ Կարա-Պողոսյանը դարձավ 50 տարեկան

Բոլորի կողմից սիրված «Պրոֆֆուտբոլ» հաղորդման հեղինակ և մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանն այսօր դարձավ 50 տարեկան: 19,5 տարիների ընթացքում եթեր հեռարձակած «Պրոֆֆուտբոլի» շուրջ 7.000 թողարկում, ուղիղ եթերում մեկնաբանած ավելի քան 3.500 խաղ, ՀՀ-ում առաջին ամենօրյա հաղորդման հեղինակ (շաբաթը 7 թողարկում), ՀՀ-ում առաջին գունազարդ սպորտային ամսագրի հեղինակ, Աշխարհում առաջին սպորտային-ձայնային պորտալի հեղինակ, Գինեսի ռեկորդների գրքի եռակի դափնեկիր… չմոռանանք նաև, որ գործունեության երկու տասնյակ տարիների ընթացքում «Պրոֆֆուտբոլը» համարվել է մեր հանրապետության լավագույն մարզական հաղորդաշար:

«Պրոֆը» Եվրոպայում հարյուրավոր էքսկլուզիվ հանդիպումների և նկարահանումների հեղինակ է, և ԱՊՀ տարածքում առաջին լրագրողն է, ով էքսկլյուզիվ հարցազրույց է ունեցել մեր օրերի լավագույն ֆուտբոլիստներից Լիոնել Մեսսիի հետ:

2023 թվականին Սենիկ Կարա-Պողոսյանը հեռանալով հեռուստատեսության ոլորտից, հիմնեց Եվրոպայում առաջին ֆուտբոլային տուրիստական գործակալությունը՝ Football Fans Tour-ը, որն արդեն այսօր մեծ մասսայականություն է վայելում:

Սենիկ Կարա-Պողոսյան՝ շնորհաԳՈՈՈՈՈԼ ⚽️ ⚽️ ⚽️

@Proff Team