Ռիյադ Մահրեզ․ «Ես հիանում եմ նրանով»

«Ալ-Ահլիի» հարձակվող, Անգլիայի 5-ակի չեմպիոն Ռիյադ Մահրեզը հիացել է «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ներկայիս մարզավիճակով։

«Ռոնալդուն աներևակայելի լավն է և արժանի է այն ճանաչմանը, որին արժանանում է։ Նայեք, թե ինչպես է նա շարժվում և ինչպես է սկսում նույնիսկ 40 տարեկանում։ Դա տպավորիչ է։ Նա իսկապես արտակարգ ֆուտբոլիստ է։ Եվ հեշտ չէ լինել Կրիշտիանու նման», – ասել է Մահրեզը CARRE-ին։

Անցյալ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում 41 խաղում խփել է 35 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ 2025 թվականին նա նաև 3 գոլ է խփել Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում, որտեղ Պորտուգալիան տարել է վերջնական հաղթանակը։