«Լիվերպուլը» ցանկանում է աստղային տրանսֆեր իրականացնել

«Լիվերպուլը» շարունակում է հետաքրքրվել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակով, չնայած նրան ձեռք բերելու գործընթացի բարդություններին։

Մերսիսայդցիները 25-ամյա շվեդ ֆուտբոլիստին հետեւում են դեռևս մարտ ամսից։ Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով լրագրող Նիկոլո Շիրային, «Լիվերպուլը» չի դադարեցնում աշխատանքը Իսակի տրանսֆերի ուղղությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ «Նյուքասլը» չի ցուցաբերում պատրաստակամություն բանակցելու։

Ըստ աղբյուրի՝ «կաչաղակները» մոտ են Հյուգո Էկիտիկեի տրանսֆերը ավարտին հասցնելուն, ինչը կարող է ազդել Իսակի հնարավոր հեռանալու վրա։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ Ալեքսանդր Իսակի շուկայական արժեքը կազմում է 120 միլիոն եվրո։