Մասիմիլիանո Ալեգրին՝ «Միլանից» ունեցած սպասելիքների մասին

Մասսիմիլիանո Ալեգրին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է այս մրցաշրջանում «Միլանի» առջև դրած խնդիրներին։

«Ակումբը պետք է աջակցություն ցուցաբերի: «Միլանի» կազմը հիանալի է: Ես հիմա ծանոթանում եմ խաղացողների հետ: Կարևոր է օգոստոսի 31-ին մոտենալ օպտիմալ մարզավիճակում՝ աշխատելով առաջին 6 ամիսների ընթացքում, քանի որ մրցաշրջանի վեջնակետը որոշվում է մարտին»:

Եկեք նախապես չխոսենք մրցաշրջանի ավարտի մասին: Մենք պետք է սկսենք ոգևորությամբ և պատասխանատվությամբ՝ մարտ ամսին Չեմպիոնների լիգայի գոտում լինելու համար»,- ասել է Մասսիմիլիանո Ալեգրին: