«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն շուտով կարող է լքել ակումբը։
Ինչպես հայտնում է Mirror-ը, 27-ամյա ֆուտբոլիստի համար մրցավազքին միացել է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» պատրաստ են լոնդոնցիներին Նկունկուի համար առաջարկել մոտ 40 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» հույս ունի իր խաղացողի վաճառքից վաստակել մոտ 41 միլիոն եվրո։
Հարձակվողի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։