FIFA Club World Cup. «Ռեալը» հաղթեց «Բորուսիային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ 🎥

Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ Հանդիպումը ավարտվեց 3։2 հաշվով։

Խաղի 10-րդ րոպեին մադրիդյան թիմի հարձակվող Գոնսալո Գարսիան բացեց հաշիվը, իսկ 10 րոպե անց պաշտպան Ֆրան Գարսիան կրկնապատկեց «Լոս Բլանկոսի» առավելությունը։ «Բորուսիան» մեկ գոլ խփեց ավելացված ժամանակի 2-րդ րոպեին՝ աչքի ընկավ Մաքսիմիլիան Բայերը։

Րոպեներ անց մադրիդյան թիմի հարձակվող Կիլիան Մբապպեն խփեց իր թիմի երրորդ գոլը, իսկ մի քանի րոպե անց հարձակվող Սերու Գիրասին հեղինակեց «Բորուսիայի» վերջին գոլը։

Այսպիսով, «Ռեալ Մադրիդը» դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կմրցի ՊՍԺ-ի դեմ։