«Ֆիորենտինայի» կենտրոնական հարձակվող Մոյզե Կինը կարող է տեղափոխվել մեկ այլ իտալական ակումբ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն, եթե հարձակվող Վիկտոր Օսիմհենը այս ամռանը լքի «Նապոլին», նեապոլիտանականները պլանավորում են նրա վաճառքից ստացված գումարը ներդնել 25-ամյա Կինին գնելու համար։
Կինը «Ֆիորենտինայում» խաղում է անցյալ ամռանից։ Այս ընթացքում նա խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում 44 խաղի, խփել է 25 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «մանուշակների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։
Transfermarkt-ի տվյալներով՝ հարձակվողի արժեքը 50 միլիոն եվրո է։