«Բայերի» դարպասապահը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Լևերկուզենի «Բայերի» չեխ դարպասապահ Մատեյ Կովարը մոտ է հոլանդական ՊՍՎ տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբները համաձայնության են եկել 25-ամյա Կովարի տրանսֆերի շուրջ՝ հինգ միլիոն եվրոյի և երկու միլիոն բոնուսների դիմաց։

Ավելին, պայմանագրում կա կետ, որի համաձայն «Բայերը» որոշակի տոկոս կստանա ֆուտբոլիստի հետագա վաճառքից։

Կովարը «Բայերում» խաղում է 2023 թվականից։ Անցյալ մրցաշրջանում նա մասնակցել է բոլոր մրցաշարերի 15 խաղի, բաց է թողել 13 գոլ և կարողացել է ինը անգամ անառիկ պահել դարպասը։