«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտարարել է նոր խաղացողի հետ պայմանագիր կնքելու մասին: «Կարմիր սատանաները» ձեռք են բերել Դիեգո Լեոնին, որը խաղում է ձախ պաշտպանի դիրքում:
Մանկունիացիները չեն բացահայտել 18-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը: Նախկինում Դիեգո Լեոնը խաղացել է իր հայրենիքում՝ պարագվայական «Սերո Պորտենոյում»:
Այս ակումբի առաջին թիմի կազմում անցկացրած 33 պաշտոնական խաղերում պաշտպանը խփել է չորս գոլ: «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանը կանցկացնի առանց եվրագավաթների: Ռուբեն Ամորիմի թիմը գարնանը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է ընդամենը 15-րդ տեղը: