Անգլիայի Պրեմիեր լիգա վերադարձած «Բարնլին» համաձայնեցրել է պաշտպան Քայլ Ուոքերի տրանսֆերը։ Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 35-ամյա անգլիացին առաջիկա ժամերին կանցնի բուժզննում և կստորագրի երկարաժամկետ պայմանագիր նոր ակումբի հետ։
Ըստ պայմանագրի՝ եթե Ուոքերը 2025/26 մրցաշրջանի ընթացքում մասնակցի թիմի հանդիպումների 70 տոկոսին, և «Բարնլին» կարողանա պահպանել իր տեղը Պրեմիեր լիգայում, ապա «Մանչեսթեր Սիթին» կստանա 5 միլիոն ֆունտ բոնուսային վճար։
Հիշեցնենք՝ Ուոքերը 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է իտալական «Միլանի» կազմում՝ վարձավճարով։ Նա «Սիթիի» խաղացող էր 2017 թվականից։