«Մանչեսթեր Յունայթեդի» հինգ ֆուտբոլիստներ հայտարարել են ակումբը լքելու ցանկության մասին

Հարձակվողներ Մարկուս Ռեշֆորդը, Անտոնին, Ալեխանդրո Գարնաչոն, Ջեյդոն Սանչոն և պաշտպան Թայրել Մալասիան «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել են թիմից հեռանալու իրենց ցանկության մասին։

Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 2024 թվականի ամռանը Սանչոն վարձավճարով տեղափոխվեց «Չելսի»։ Ձմռանը Ռեշֆորդը վարձավճարով տեղափոխվեց «Ասթոն Վիլա», Անտոնին՝ «Բետիս», իսկ Մալասիան՝ ՊՍՎ։

Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 42 միավոր և զբաղեցրեց 15-րդ տեղը։ «Կարմիր սատանաները» նաև հասան Եվրոպա Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեցին «Թոթենհեմին» 0-1 հաշվով։