«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան մահացել է

«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան մահացել է սարսափելի ավտովթարի հետևանքով: Այս մասին հայտնում է Marca-ն։

28-ամյա հարձակվողը եղբոր հետ մահացել է Իսպանիայի Սամորա նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։

Դիոգու Ժոտան երկու անգամ հաղթել է Ազգերի Lիգան Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ, ինչպես նաև «Լիվերպուլի» հետ դարձել է Անգլիայի չեմպիոն։