«Մանչեսթեր Սիթին» առաջընթաց է գրանցում «Պորտուի» հետ դարպասապահ Դիոգու Կոշտայի տրանսֆերի շուրջ բանակցություններում, հաղորդում է BBC-ն։
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա ֆուտբոլիստի հրաժարագնի կետը կազմում է 75 միլիոն եվրո, և «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել այն։ Ֆուտբոլիստն պատրաստ է տեղափոխվել Անգլիա։
Կոշտայի պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ 2024/25 մրցաշրջանում դարպասապահը խաղացել է 43 խաղ և բաց է թողել 45 գոլ, որոնցից 19-ում դարպասը անառիկ է պահել։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։