Քրիստիան Ռոմերոն մոտ է մադրիդյան թիմ տեղափոխվելուն

AS-ը հայտնում է, որ «Ատլետիկո Մադրիդը» նպատակ ունի ձեռք բերել «Թոթենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոյին։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացիները պատրաստվում են պաշտոնական առաջարկ անել և պատրաստ են 27-ամյա խաղացողի համար վճարել 55 միլիոն եվրո։

Հաղորդվում է, որ «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն արգենտինացուն դիտարկում է որպես պաշտպանությունն ուժեղացնելու կարևորագույն դեմք։

2024/25 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։