«Փյունիկին» է միացել 26-ամյա կիսապաշտպան Դանիել Աղբալյանը։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։
Դանիելի նախորդ թիմը ԲԿՄԱ-ն էր, որի կազմում նա մասնակցել է 129 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Դանիել Աղբալյանը նախորդ ամիս առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական և հունիսի 9-ին կայացած Չեռնոգորիայի հավաքականի հետ ընկերական խաղում իր նորամուտը նշեց մեր ընտրանու կազմում։