Գրանիտ Ջական մոտ է իտալական գրանդին միանալուն

«Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է տեղափոխվել «Միլան»։

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ «Միլանը» այս շաբաթ պաշտոնական հայտ կներկայացնի «Բայերին» Գրանիտ Ջակայի տրանսֆերի վերաբերյալ։

Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա շվեյցարացին արդեն համաձայնության է եկել իտալական ակումբի հետ մինչև 2028 թվականը նախատեսված պայմանագրի շուրջ՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

2024/25 մրցաշրջանում Ջական խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում, խփել է երկու գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։