Ռուս դարպասապահը միացավ «Փյունիկին»

«Փյունիկին» է միացել 24-ամյա ռուս դարպասապահ Դանիիլ Պոլյանսկին։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

Պոլյանսկին ռուսական «Չերտանովոյի» ակադեմիայի սան է։ Դանիիլ Պոլյանսկիի նախկին թիմը՝ Բելառուսի Բարձրագույն խմբում հանդես եկող Ձերժինսկի «Արսենալն» էր։

««Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Դանիիլ Պոլյանսկիին», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։