«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը ամփոփել է «Ալ-Ահլիի» հետ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում գրանցված ոչ-ոքին (0-0)։
«Նրանց դարպասապահը շատ փրկություններ կատարեց։ Նա խաղի լավագույն խաղացողն էր, ինչպես նաև մեր դարպասապահ Օսկար Ուստարին, ով հետ մղեց 11 մետրանոց հարվածը առաջին խաղակեսում։ Բայց դարպասապահները դրա համար են։
Հիմա մենք պետք է պատրաստվենք այն ամենին, ինչ մեզ սպասում է հաջորդ խաղին։ Ավելի ու ավելի դժվար է լինելու։ Մենք հասկանում ենք իրավիճակը։ Ես չեմ կարծում, որ մենք շատ բան պետք է բարելավենք մեր խաղում։ Մենք պարզապես պետք է գոլ խփենք հաջորդ խաղում՝ հանգստանալու համար։
Մենք ճնշում ենք գործադրում ինքներս մեզ վրա, քանի որ ուզում ենք ցույց տալ, թե ինչի համար ենք այստեղ։ Մենք ուզում ենք պայքարել և հաղթել։ Հասկանում ենք այս մրցաշարի դժվարությունը։ Հասկանում ենք, թե ում դեմ ենք մրցելու։ Սա լավ հնարավորություն է ցույց տալու, թե ինչի է ընդունակ «Ինտեր Մայամին»», – Սուարեսի խոսքերն է մեջբերում MLS-ի պաշտոնական կայքը։