«Լիվերպուլը» պատրաստվում է 120 միլիոն եվրո առաջարկել անգլիացի ֆուտբոլիստի համար

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Նյուքասլի» հարձակվող Էնթոնի Գորդոնի ծառայություններով, հաղորդում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» պատրաստ է 120 միլիոն եվրո առաջարկել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը կապված է նաև ակումբում Լուիս Դիասի ապագայի շուրջ անորոշության հետ։

2024/25 մրցաշրջանում Գորդոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։