«Արսենալը» դադարեցրել է «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները։ Այս մասին հայտնում է Record-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը չեն համաձայնվել ֆուտբոլիստի արժեքի հարցում, պորտուգալական ակումբը նրա համար պահանջում է 80 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Արսենալը» որոշել է կենտրոնանալ «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի և «Ասթոն Վիլայից» Օլի Ուոթքինսի թեկնածությունների վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 27-ամյա Գյոկերեսը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու առաջարկը։
Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպման, խփել 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։