«Միլանը» բանակցություններ է վարել «Արսենալի» հետ Ալեքսանդր Զինչենկոյի և Յակուբ Կիվյորի վերաբերյալ։
La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ այս շաբաթ «Միլանի» նոր մարզական տնօրենը հանդիպել է «Արսենալի» ղեկավարության հետ՝ երկու պաշտպանների թեկնածությունները քննարկելու համար։
Նշվում է, որ «Միլանում» բոլորը, սկսած անձամբ Տարեից և Մասիմիլիանո Ալեգրիից, կարծում են, որ ակումբը պետք է ուժեղցնի պաշտպանությունը։
Զինչենկոն համարվում է ուժեղ թեկնածու՝ մակարդակի և փորձի առումով։ Բացի այդ, տրանսֆերի գինը կարող է լինել 15 միլիոն եվրոյից պակաս, հաշվի առնելով, որ ուկրաինացու պայմանագիրը լրանում է 2026 թվականին։
Կիվյորը գրավիչ է ակումբի համար՝ իր բազմակողմանիության և Ա Սերիային ծանոթ լինելու շնորհիվ ։ Չնայած այն հանգամանքին, որ լեհը խաղացել է կիսապաշտպանությունում և որպես ձախ պաշտպան, նրա ուժեղ կողմը համարվում է պաշտպանության կենտրոնում խաղալը։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է La Gazzetta dello Sport-ը, Միլանյան թիմը նաև այլ թեկնածուներ ունի կենտրոնական պաշտպանի դիրքի համար։