«Ռոմայի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բենֆիկա»

«Ռոմայի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բենֆիկա»

22-ամյա շվեդ պաշտպան Սամուել Դալը «Ռոմա» էր տեղափոխվել 2024 թվականի ամռանը «Յուրգորդենից»՝ 6 միլիոն եվրոյի դիմաց` ներառյալ բոնուսները։

Դալը «Ռոմայի» կազմում անցկացրել է ընդամենը երեք խաղ երկուսը Սերիա Ա-ում, մեկը՝ Իտալիայի գավաթում, խաղալով ընդհանուր առմամբ 60 րոպե։

Շվեդ ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։