«Լիվերպուլի» հարձակվողը ցանկանում է տեղափոխվել Լա Լիգա

«Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է կարիերան շարունակել «Բետիսի» կազմում։

Ինչպես հայտնում է El Correo de Andalucía-ը, իտալացին ցանկանում է այս ամռանը լքել «Լիվերպուլը» և որպես իր կարիերայի հնարավոր ուղղություն դիտարկում է «Բետիսը»։

Ֆուտբոլիստը հույս ունի, որ հենց Լա Լիգայում կկարողանա կայունություն գտնել և վերականգնել նախկին մարզավիճակը։

2024/25 մրցաշրջանում Կիեզան Պրեմիեր Լիգայում անցկացրել է 14 հանդիպում՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։