«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Տրանսֆերի գումարը կազմում է 150 միլիոն եվրո։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը անխուսափելի է։ Այս պահին Վիրցը պատրաստվում է բժշկական զննում անցնել և պայմանագիր կնքել։
2024/25 մրցաշրջանում Վիրցը մասնակցել է բոլոր մրցաշարերի 45 հանդիպման, որոնցում խփել է 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը Ֆլորիան Վիրցի տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։