Դանի Սեբալյոսը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է շարունակել իր կարիերան Իտալիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Միլանը» հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Իտալական թոփ ակումբի ղեկավարությունը կարող է 20 միլիոն եվրո վճարել Սեբալյոսի համար։

Կիսապաշտպանի և «Ռեալի» միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Իսպանիայի առաջնության 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 23 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։