Transfermarkt-ը թարմացրել է Լա Լիգայի ֆուտբոլիստների շուկայական արժեքները

Transfermarkt վերլուծական պորտալը թարմացրել է Իսպանիայի Լա Լիգայի ֆուտբոլիստների շուկայական արժեքները՝ արձանագրելով մի շարք էական փոփոխություններ։ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի արժեքը նվազել է 30 միլիոն եվրոյով՝ հասնելով 170 միլիոնի։

Միևնույն ժամանակ, նրա թիմակից Կիլիան Մբապեի շուկայական արժեքը աճել է 10 միլիոն եվրոյով և այժմ գնահատվում է 180 միլիոն եվրո։ Նույն ցուցանիշն ունի նաև Ջուդ Բելինգհեմը, ինչի շնորհիվ նրանք երկուսն էլ դարձել են «Ռեալի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստները։

Իսպանիայի առաջնության և ողջ աշխարհի ամենաթանկ խաղացողն այս պահին «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալն է, որի արժեքը հասել է 200 միլիոն եվրոյի։