Ազգերի լիգայի եզրափակչում որտեղ պորտուգալիայի հավաքականը ետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց իսպանիայի հավաքականին Միկել Օյարզաբալը պատմական նվաճման է հասել։
Իսպանացի հարձակվողը շրջանցել է լեգենդար հարձակվող Ֆերնանդո Տորեսին ազգային հավաքականի կազմում եզրափակիչներում խփած գոլերի քանակով։
Ֆերնանդո Տորեսը եզրափակիչներում գոլի հեղինակ է դարձել 2008 և 2012 թվականի եզրափակիչներին` մեկական անգամ գրավելով Իտալիայի և Գերմանիայի դարպասը, իսկ Միկել Օյարզաբալը եզրափակիչներում աչքի է ընկել 3 գոլով։ Բասկը գրավել է Ֆրանսիայի (2021, Ազգերի Լիգայի եզրափակի), Անգլիայի (2024, Եվրոպայի առաջնության եզրափակիչ) և Պորտուգալիայի (2025, Ազգերի Լիգայի եզրափակիչ) դարպասները։