«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Գարի Նևիլին խնդրել են կազմել Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը Overlap ամսագրի համարում՝ առանց ներառելու «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին։
Նևիլի խորհրդանշական թիմը առանց «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների ունեցել է հետևյալ կազմը.
Դարպասապահ Ալիսոն Բեքեր (Լիվերպուլ),
Պաշտպաններ Սեզար Ասպիլիկուետա (Չելսի), Ջոն Թերի (Չելսի), Վիրջիլ վան Դեյկ (Լիվերպուլ), Էշլի Քոուլ (Արսենալ, Չելսի),
Կիսապաշտպաններ Սթիվեն Ջերարդ (Լիվերպուլ), Պատրիկ Վիեյրա (Արսենալ), Դավիդ Սիլվա (Մանչեսթեր Սիթի),
Հարձակվողներ Մոհամեդ Սալահ (Չելսի, Լիվերպուլ), Ալան Շիրեր (Բլեքբեռն, Նյուքասլ), Թիերի Անրի (Արսենալ)։
Նշենք, որ «Կարմիր սատանաների» նախկին պաշտպանը սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ նվաճել է 20 խոշոր գավաթ, այդ թվում՝ Պրեմիեր լիգայի ութ տիտղոս։