Դարվին Նունյեսը կարող է շարունակել իր կարիերան Սաուդյան Արաբիայում

Դարվին Նունյեսը կարող է շարունակել իր կարիերան Սաուդյան Արաբիայում։

Լրագրող Սանտի Աունայի խոսքով՝ «Ալ-Հիլալը» կապ է հաստատել «Լիվերպուլի» հարձակվողի ներկայացուցիչների հետ։ Հաղորդվում է, որ Նունյեսը պատրաստ է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, սակայն դեռևս պաշտոնական առաջարկ չի ստացվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուրուգվայցու հետ պայմանագիր կնքելու հետաքրքրություն ունի նաև «Ատլետիկոն»

Ավարտված Պրեմիեր լիգայի մրցաշրջանում Նունյեսը խաղացել է 30 խաղ, խփել 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Ուրուգվայցու վիճակագրությունը կարող եք գտնել այստեղ։