«Ռեալ Բետիսը» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ գնել է պաշտպան Նաթանի իրավունքները «Նապոլիից»։ Հիշեցնենք, որ բրազիլացին ամբողջ նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բետիսում»։
Կողմերը որոշել են պայմանագիր կնքել մինչև 2030 թվականը։ Անցյալ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը «Բետիսի» կազմում խաղացել է 52 խաղ բոլոր պաշտոնական մրցաշարերում։ Նա խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ «Բետիսը» զբաղեցրել է վեցերորդ տեղը իսպանական Պրիմերայում։ Ակումբը նաև հասել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել է Լոնդոնի «Չելսիին»։